Սարգիս Թարվերդյան
 

Վեբ Ծրագրեր

 
Ես ստեղծում եմ վեբ ծրագրեր։
Բիզնեսի որևէ պրոցեսի
ավտոմատացման վեբ ծրագիր
 
Արժեքը 100 000 դրամ
 
ՊԱՏՎԻՐԵԼ
Հաճախ բիզնեսի արդյունավետության և շահութաբերության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լինում ավտոմատացնել բիզնեսի որևէ պրոցեսը։ Ըստ կազմակերպության բիզնեսի պրոցեսները կարող են շատ տարբերվել, նույնիակ եթե նույն գործողությունների դասին են պատկանում։ Այդ պատճառով նպատակահարմար է պատվիրել բիզնեսի պրոցեսի ավտոմատացման վեբ ծրագիր միայն սեփական բիզնեսի ուրույն կարիքների ապահովման և խնդիրների լուծման համար։ Բիզնեսի ավտոմատացման վեբ ծրագրերի օրինակներ են փաստաթղթաշրջանառության ավտոմատացման վեբ ծրագրերը, աշխատավարձների հաշվարկման ու մարդկային ռեսուրսների կառավարման վեբ ծրագրերը, ստատիստիկ վեբ ծրագրերը, մասնաճյուղերի վաճառքների տվյալների կենտրոնացման և կառավարման վեբ ծրագրերը, և այլն։
 

Աշխատակիցների առաջադրանքների
կառավարման վեբ ծրագիր

 
Արժեքը 200 000 դրամ
 
ՊԱՏՎԻՐԵԼ
Աշխատակիցների առաջադրանքների կառավարման վեբ ծրագիրը նպատակահարմար է 20-ից ավել աշխատակիցներ ունեցող կազմակերոպությունների համար։ Ինֆորմացիայի կորուստը, պատասխանատվությունից խուսափելը, ստատիստիկան խեղաթյուրելը, տնավարի մոտեցումը, ժամանակավրեպ գործողությունները և այլ բիզնեսի ահեղ թշնամիները բացառվում են աշխատակիցների առաջադրանքների կառավարման վեբ ծրագիրը կազմակեպությունում ներդնելու և աշխատացնելու դեպքում։ Իսկ ճգնաժամային կառավարման ժամանակ աշխատակիցների առաջադրանքների կառավարման վեբ ծրագիրը պարզապես անհրաժեշտություն է։ Բացի աշխատուժի օպտիմալացման ֆունկցիայից, այս վեբ ծրագիրը մեծապես նպաստում է բիզնեսի շահութաբերության աճին։ Այս վեբ ծրագիրը կարող է աշխատել իր գինը նույնիսկ առաջին մեկ ամսում։ Այս վեբ ծրագիրը նպատակահարմար է պատվիրել միայն սեփական բիզնեսի ուրույն կարիքների ապահովման և խնդիրների լուծման համար։
 

Հաճախորդների հետ հարաբերությունների
կառավարման վեբ ծրագիր

 
Արժեքը 500 000 դրամ
 
ՊԱՏՎԻՐԵԼ
Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման վեբ ծրագիրը նպատակարմար է օգտագործել գովազդի և մարկետինգի մեծ բյուջե և հետևաբար հնարավոր հաճախորդների և պատվերների մեծ ակնկալիքներ ունեցող կազմակերպություններին։ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման վեբ ծրագիրը օգնում է կազմակերպության վաճառքի մասնագետներին հնարավորինս անսխալ կառավարել հնարավոր հաճախորդների հետաքրքրությունները և այն վերածել վաճառքի, իսկ հետագայում, հաճախորդների հետ հարաբերությունների ճիշտ կառավարման շնորհիվ, կրկնակի վաճառքի։ Խնդիրը կհանգի որակյալ աշխատակիցների քանակը մեծացնելուն կամ վաճառվող ապրանքի ծավալը մեծացնելուն։ Այսպիսով համալրելով լոյալ հաճախորդների բանակը բիզնեսի շահութաբերությունը զգալիորեն կաճի։ Այս վեբ ծրագիրը կարող է աշխատել իր գինը նույնիսկ առաջին մեկ ամսում։ Այս վեբ ծրագիրը նպատակահարմար է պատվիրել միայն սեփական բիզնեսի ուրույն կարիքների ապահովման և խնդիրների լուծման համար։
 

Կազմակերպության բոլոր ռեսուրսների
կառավարման վեբ ծրագիր

 
Արժեքը 1 000 000 դրամ
 
ՊԱՏՎԻՐԵԼ
Կազմակերպության բոլոր ռեսուրսների կառավարման վեբ ծրագիրը նպատակահարմար է մեծ բիզնեսների համար, որոնք նպատակ ու կարիք ունեն ավտոմատացնել հաշվարկների, փաստաթղթաշրջանառության, մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատակիցների առաջադրանքների կառավարման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման, պահեստի կառավարման, լոգիստիկայի կառավարման, ենթաբաժինների կառավարման, անվտանգության կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման, և այլ ռեսուրսների կառավարման բիզնես պրոցեսները։ Կազմակերպության բոլոր ռեսուրսների կառավարման վեբ ծրագիրը կարող է ավելի կառավարելի ու շահութաբեր դարձնել մեծ մասշտաբի բիզնեսի բոլոր գործողությունները և կարող է օգնել հետևել որևէ մանրամասն վիաճակագրությանը ցանկացած ժամանակահատվածի համար։ Այս վեբ ծրագիրը կարող է աշխատել իր գինը առաջին մեկ տարում։ Այս վեբ ծրագիրը նպատակահարմար է պատվիրել միայն սեփական բիզնեսի ուրույն կարիքների ապահովման և խնդիրների լուծման համար։
 

 
 
 
 
 
Գործիքներ
 
Աշխատանք
 
Տեսադարան
 
Գովազդ կայքում
 
Օգտակար հղումներ
 
Հարցեր և պատասխաններ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
 
 
© 2018 minmax.am